Բաժիններ՝

Զրահատեխնիկայի՝ Հայաստանում արտադրված ջերմաքողարկիչ ցանցերը փորձարկվում են զորքերում. Ռազմինֆո

«Լյուբավա-Արմենիա» ընկերության՝ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը զորային փորձարկումներ են անցնում հայկական զինված ուժերում: Այս մասին ընկերության ներկայացուցիչը Ռազմինֆոյին հայտնել է ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ:

img_5015-480x270

«Լյուբավա-Արմենիա» ընկերության ջերմաքողարկիչ ցանցով ծածկված Տ-72 տանկը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

img_9433-480x320

Ջերմաքողարկիչ ցանկը տանկը ծածկում է ամենայն մանրամասնությամբ

Նման քողարկացանցերից մեկը ծածկում էր հենց ցուցահանդեսի մուտքի մոտ կայանած Տ-72 տանկը: Ցանցը թույլ է տալիս տանկը քողարկել ինչպես աչքի համար, այնպես էլ ջերմացույց սարքերի համար:

Բացի այդ, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենց արտադրած բազմանպատակային քողարկման ցանցերն արդեն կիրառվում են զորքերում:

«Լյուբավա-Արմենիա» ընկերությունը ArmHiTec-2016 ցուցահանդեսին ներկայացրել էր նաև զրահաբաճկոններ, որոնք, ըստ ընկերության ներկայացուցչի, հնարավոր է ընդունվեն ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ:

img_5192-480x270

«Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրած զրահաբաճկոնները

Ցուցահանդեսին ընկերությունն իր տաղավարը բացազատել էր հենց սեփական արտադրության վրանի մեջ, որոնցից նույնպես օգտագործում են հայկական բանակում: Իսկ վրան-տաղավարի կողքին էլ ներկայացված էր ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենայի նմանությամբ կեղծ թիրախ:

Նշենք, որ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը բացվել է 2014-ի հոկտեմբերին։ Ձեռնարկությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս