Բաժիններ՝

Դուտերտեն ԱՄՆ-ից պահանջել է Ֆիլիպիններին չվերաբերվել ինչպես վզափոկով շանը

Ֆիլիպինների նախագահ Ռադրիգո Դուտերտեն ասել է, որ ԱՄՆ-ը «պետք Է մոռանա» 2014 թվականին երկու երկրների միջեւ ստորագրված ռազմական համաձայնագրի մասին, եթե ինքը իշխանության գլուխ մնա երկար ժամկետով: Reuters գործակալությունը հայտնում է, որ այս հայտարարությամբ նա հոկտեմբերի 25-ին հանդես է եկել Մանիլայում՝ Ճապոնիա թռիչքից առաջ:

«Ես սպասում եմ այն պահին, երբ իմ երկրում այլ զինծառայողներ չեն մնա, բացի ֆիլիպինցիներից»,-ասել է Դուտերտեն: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարի Ֆիլիպիններին վերաբերվել «ինչպես վզափոկով շանը»:

Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դուտերտեն հայտարարել էր, որ Ֆիլիպինները ռազմական դաշինք ունի ԱՄՆ-ի հետ, բայց մտադիր չէ նման համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ: «Դաշինքը ողջ է, այն կա: Ոչ մի անհանգստություն չպետք է լինի դաշինքի փոփոխման առնչությամբ, ես այլ երկրների հետ ռազմական դաշինքների կարիք չունեմ»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս