Բաժիններ՝

«Մեզ դժվար ժամանակներ են սպասվում». Աղվան Վարդանյան

«Կառավարության ծրագիրն ունենալու է ՀՅԴ-ի ամբողջական աջակցությունը»,- այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ սա այն է, ինչ իրենք տարիներ շարունակ ասել են, բայց ուժները չի պատել՝ պարտադրեն.

«Ծրագրի նպատակադրումը կա, բայց այն դեռ պետք է իրագործել, այն էլ՝ ընտրական թոհուբոհից առաջ, երբ շատերը քաղաքական աճպարարությունից, ամբոխավարությունից չեն հրաժարվելու, երբ համատարած անվստահության մթնոլորտ է։ Կացությունը պետք է շրջել, կարծրատիպերը պետք է ջարդել, թարմ, անկախության սերնդի արյուն պետք է բերել»։

Ա. Վարդանյանն ընդգծեց, որ չպետք է նահանջել, մեզ դժվար ժամանակներ են սպասվում.

«Առաջիկա ամիսներին՝ ֆինանսական միջոցների էական սղություն, պետական համակարգի լճացած վիճակից դուրս գալու մոտիվացիայի բացակայություն, ստվերին, կոռուպցիային, արտոնյալ վիճակին սովոր անձերի ու խմբերի դիմադրություն, բայց անհնարը հնարավոր է դառնում, երբ կա մարդկանց կրիտիկական զանգված, որը գիտակցում է այլ ելք չունենալու կործանարարությունը և վճռականորեն կանգնում է կացությունը շտկելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս