Սեյրան Օհանյանի կինը չի ցանկանում աշխատել Լևոն Ալթունյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը` Սեյրան Օհանյանի կինը, եւ ասել, որ պատրաստվում է դիմում գրել. իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաեւ իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել:

«Ալթունյանն ասել է` որոշումը Ձերն է: Երեկ առողջապահության կայքում դեռ կար Ռ․ Խաչատրյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա սենյակը նախարարությունում արդեն ազատվել է, այնտեղ Ալթունյանի բերած նոր աշխատակիցներն են նստում։ «Ռուզան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է»,- «գրե՞լ է նա ազատման դիմում» մեր հարցին ի պատասխան, ասաց ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս