Ով է ֆինանսավորում Վիկտոր Դալլաքյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիւսկան երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը «Ժամանակ»–ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքն է ֆինանսավորում Վիկտոր Դալլաքյանին և հոգում նրա նորաստեղծ կուսակցության ծախսերը։

«Ես Վիկտոր Դալլաքյանի ծրագրերին ու նրա նորաստեղծ կուսակցության ծրագրերին տեղյակ չեմ, բնականաբար ֆինանսավորման հետ որևէ կապ չունեմ»,- ասաց Նիկողոսյանը։

Վերջինս, սակայն չբացառեց, որ ապագայում հնարավոր է ֆինանսավորի, եթե իհարկե, իրենք «մոտ ապագայում իմ կողմից ղեկավարվող կառույցները պատրաստվում են լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել կառավարության հետ համատեղ։ Եթե նորաստեղծ կուսակցության ծրագրերը համապատասխանեն նոր կառավարության ծրագրերին՝ չեմ բացառում ֆինանսավորումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31