Սերգեյ Բաբայանը նշանակվել է Sberbank CIB-ի փոխնախագահ
Երեկ Sberbank CIB-ն հայտարարել է Սերգեյ Բաբայանին փոխնախագահ, հաճախորդների մենեջմենթի բաժնի տնօրեն նշանակելու մասին, հայտնում է finbuzz-ը։
Սերգեյ Բաբայանը պատասխանատու կլինի խոշոր հաճախորդների սեգմենտում բանկի ռազմավարության իրականացման, ինչպես նաև CIB-ի ռազմավարական նախաձեռնությունների համար։
Վերջինս կաշխատի Sberbank СIB-ի ղեկավարի պաշտոնակատար, ավագ փոխնախագահ, Իգոր Բուլանցևի ենթակայությամբ։
«Վստահ եմ, որ ֆինանսական ոլորտում բազմամյա փորձն ու կորպորատիվ-ներդրումային բանկինգի վերաբերյալ խորը գիտելիքները, որոնք ունի Սերգեյը, թույլ կտա ուժեղացնել մեր դիրքերը»,- ասել է Իգոր Բուլանցևը։
Բաբայանն ունի բանկային ինդուստրիայում աշխատանքի 22 տարվա փորձ։
Մինչ Sberbank CIB գալը նա եղել է «Ատոն» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական և ֆինանսական շուկաներում ակտիվների ղեկավարման հարցերով անկախ ֆինանսական խորհրդատու, Aspiring Capital դիտորդական խորհրդի անդամ է M&A գործարքների և ֆինանսավորման ներգրավման հարցերով։
Աշխատել է այնպիսի բանկերում, ինչպիսիք են Bank of America Merrill Lynch-ը, Deutsche Bank-ը, ABN AMRO Bank-ը, «Տեխնոբանկը»։