Բաժիններ՝

«Դա չէր օգնի սիրիացիներին». Շտայնմայերը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը և չի հասկանում, թե ինչպես կարող են տվյալ դեպքում պատժամիջոցները օգնել Սիրիայի խաղաղ բնակչությանը։

«Պատժամիջոցների մասին շատերն են խոսում և գրում։ Ես պատկանում են նրանց թվին, ով լրջորեն անհանգստացած է Հալեպում և մյուս քաղաքներում արգելափակված մարդկանց մարդասիրական մատչումով։ Իմ ջանքերն ուղղված են եղել այն բանին, որպեսզի բանակցությունների ձախողումից հետո ապահովվի դրանց վերսկսումը Նյու Յորքում»,- ասել է Շտայնմայերը Լյուքսեմբուրգում՝ մինչ ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը։

«Ես ներկայումս չեմ տեսնում, թե ինչպես կարող են երկարաժամկետ պատժամիջոցները հանգեցնել քաղաքացիական բնակչության վիճակի բարեկավմանը, այդ իսկ պատճառով ես միակը չեմ, ով պատժամիջոցների նկատմամբ թերահավատորեն է տրամադրված»,- հավելել է Շտայնմայերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս