Բաժիններ՝

Մահապարտն իրեն պայթեցրել է Աբխազիայի հեռուստառադիոընկերության տարածքում

Անհայտ տղամարդը ինքնապայթեցում է իրականացրել Սուխումում՝ Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում, BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Ավելի վաղ պայթյունի մասին հայտնել էր Աբխազիայի ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիան։

«Հեռուստատեսության տարածքում մարդ է ինքնապայթեցվել։ Ակնհայտորեն, որ նրա մոտ եղել է խոցող տարրերով ռումբ։ Հավանաբար, նա մենակ չի եղել։ Կատարվում է օպերատիվ աշխատանք։ Աբխազիայի բոլոր ուժային կառույցները աշխատում են»,- ասել է Կոբախիան Sputnik գործակալության հետ զրույցում։

Նրա խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան՝ ժ. 7:05-ի սահմաններում։ Զոհի ինքնությունը դեռ չի պարզվել։

Ինչպես Interfax-ին հայտնել են Աբխազիայի ԱԻՆ-ից, դեպքի վայրում հայտնաբերվել է մորուքավոր տղամարդու մարմին։

Նախնական տեղեկություններով՝ այլ տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս