Բաժիններ՝

10 արտասովոր փաստեր Կենդանակերպի Կարիճ նշանի մասին

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ինքնին յուրահատուկ է: Կարիճն ունի ոչ միայն մասնակի սպառնալից անվանում, այլ նաև բնավորության համապատասխան գծեր: Այնուամենայնիվ, նրանք շատ գրավիչ են մարդկանց համար:

Հանելուկային և կործանիչ. այսպես են բնութագրում մարդիկ Կարիճներին: Կա կարծրատիպ՝ համարել այս մարդկանց ամենաբարդերից մեկը, բայց կա նաև կարծիք, որ այս մարդկանց կարելի է միայն կամ սիրել, կամ ատել:

Կարիճ. Աստղագուշական տեղեկություններ

Գործունեության ժամանակաշրջանը – հոկտեմբերի 24 – նոյեմբերի 22

Հովանավոր մոլորակ – Մարս, Պլուտոն

Տարերք – Ջուր

Հետաքրքիր փաստեր Կարիճի մասին

1. Ծանոթանալով Կարիճի նշանի ներկայացուցչի հետ, շատերն ունենում են տարակուսանք և հակասական զգացմունքներ: Այն բանի գիտակցումը, որ Կարիճը տիրապետում է անբացատրելի հզորության, ուժեղ մարդկանց մոտ առաջացնում է մրցակցության զգացողություն, իսկ թույլ մարդկանց մոտ՝ պաշտպանության:

2. Կարիճից հաճախ ինչ-որ վտանգավոր բան են սպասում: Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ դա հիմնավորված է: Կարիճները հաճախ են վրեժ լուծում: Սակայն նրանք դա անում են միայն այն դեպքում, երբ իրենց իսկապես վնաս են հասցնում:

3. Զարմանալի է այն, որ այս ընթացքում ծնված մարդկանց դեմքը ոչ մի զգացմունք չի արտահայտում: Նույնիսկ աչքերը մնում են անփոփոխ և ցույց չեն տալիս այն, ինչ կատարվում է սրտում:

4. Հանգստությունն այն է, ինչը կարող է իսկապես հունից հանել Կարիճին: Նրանց անընդհատ անհրաժեշտ են էմոցիաներ: Նրանք երբեմն իրենց ավելի լավ են զգում, երբ անցնում են դանակի սայրի վրայով:

5. Մանուկ հասակից Կարիճի համաստեղությունում ծնվածներին կարելի է անվանել մարտիկ: Կարևոր չէ, թե դա ինչ պայքար է. ինքն ի՞ր հետ, թե՞ հասարակության, բայց նրանք միշտ հակադրվում են ինչ-որ բանի:

6. Այս մարդկանց հայտնի տակտիկան է. գնալ առաջ՝ ոչ մի արգելքի չնայելով: Եթե նրանց առջև նպատակ է դրված, ապա արգելքներն էական դեր չեն կատարում:

7. Շատ հաճելի է այն, որ Կարիճներն ավելի հաճախ անհրաժեշտ չեն համարում սուտ խոսելը: Այո, Դուք կարող եք չիմանալ, թե այս մարդիկ ինչ են մտածում, բայց եթե նրանք արտահայտվում են, ապա դա անում են շատ ուղղամտորեն:

8. Կարիճները մարդկային հոգու իսկական գիտակներ են: 100 դեպքից 90-ում նրանք անսխալ հասկանում են սուտը: Նույնիսկ, եթե դա ցույց չեն տալիս:

9. Մաքսիմալիզմը Կարիճների մոտ շատ հաճախ հանդիպող հատկություն է: Դա արտահայտվում է յուրաքանչյուր բնագավառում. սիրո մեջ, աշխատանքում, գնումներ կատարելիս, ուղղակի միշտ:

10. Այս մարդկանց մեջ գրավում է վտանգը: Եվ եթե Դուք պատրաստ եք ռիսկի, ապա՝ այս կողմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս