Բաժիններ՝

«Կարծում եմ` այս տոնավաճառի արդյունքում մենք կունենանք ռեալ արդյունքներ՝ և՛ գործատուների, և՛ աշխատանք փնտրողների առումով». Արտեմ Ասատրյան

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ, որտեղ շուրջ 67 գործատու ներկայացրեցին 815 առկա և 187 սպասվող աշխատատեղ: Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները և գործատուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Երևանի  աշխատաշուկայի զարգացման միտումներին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, նրանց աշխատանք գտնելու հնարավորություններին:

ashxatanqi-shuka-5

ashxatanqi-shuka-7

artem-asatryan-1

Կարդացեք նաև

Միջոցառմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տաղավարներն այցելելուց հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ մանրամասնելով նախաձեռնության հիմնական նպատակներն ու ակնկալիքները.

«Աշխատանքի տոնավաճառի» կազմակերպումը մեր զբաղվածության պետական ծրագրերից մեկն է: Տարվա ընթացքում մենք բոլոր մարզերում և Երևան քաղաքում կազմակերպում ենք այսպիսի տոնավաճառներ, իսկ այս նախաձեռնության ամենակարևոր նպատակն է՝ ընդգրկել աշխատաշուկայի բոլոր մասնակիցներին՝ գործատուին, աշխատանք փնտրողին և պետական միջնորդին՝ կազմակերպությանը: Կարծում եմ՝ ի տարբերություն գրասենյակներում առաջարկվող ծրագրերին ծանոթանալուն, սա շատ ավելի առարկայական է դարձնում ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը, որը թույլ է տալիս կազմակերպություններին և գործատուներին տեղում իրենց համար նախընտրելի աշխատանք փնտրողների հետ անմիջականորեն կապ հաստատել և ներգրավել իրենց թափուր աշխատատեղերում»:

ashxatanqi-shuka-2

ashxatanqi-shuka-1

ashxatanqi-shuka-4

ashxatanqi-shuka-10

ashxatanqi-shuka-9

168.am-ի հարցին՝ ի՞նչ պարզեց նախարարը տոնավաճառի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Իրականում հետաքրքրեց, որ կարի արտադրությունն է բավականին ներկայացված, և կարող բանվորների ու այս ոլորտի այլ աշխատակիցների պահանջարկ կար: Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ կազմակերպություններից որոշները միայն արտերկրում են իրականացնում իրենց պատրաստի արտադրանքը: Այս առումով, կարծում եմ՝ շատ կարևոր է հանրապետությունում գործող կազմակերպությունների ու գործատուների փորձը նոր շուկաներում ներգրավելու աշխատանքները, որովհետև, ի վերջո, Հայաստանի շուկան ինքն իրենով սահմանափակ է, ու հնարավորություններն ավելի փոքր են: Այն կազմակերպությունները, որոնք կարողանում են դրսի շուկաներ գրավել, կարողանում են ներգրավել նաև նոր աշխատողներ, աշխատատեղեր և արտադրություն: Այս առումով չափազանց հետաքրքրական էր նաև կոշիկի արտադրություն ներկայացնող կազմակերպությունների թվի մեծացման տենդենցը: Սա, կարծում եմ՝ մեր մոռացված կարևորագույն մասնագիտություններից մեկն է, որ ժամանակին մեծ տեսակարար և որակական կշիռ ուներ մեր արդյունաբերության մեջ: Աշխատանք փնտրողների առումով, կարծում եմ՝ հիմնական խնդիրներից մեկն աշխատավարձերի հետ կապված հարցն է: Բնական է, որ գործատուները հիմնականում ձևավորում են գործարքային աշխատավարձեր, որը կապվում է կատարած աշխատանքի արդյունքի հետ: Կարծում եմ՝ այս տոնավաճառի արդյունքում մենք կունենանք ռեալ արդյունքներ՝ և՛ գործատուների, և՛ աշխատանք փնտրողների առումով»:

ashxatanqi-shuka-3

Խոսելով «Աշխատանքի շուկայի» արդյունքների մասին՝ նախարարը պարզաբանում է. «Յուրաքանչյուր տարի իրականացված ծրագրերի մասով մենք ունենք մոնիտորինգի գնահատման համակարգ, որն ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Վերջերս մենք անդրադարձանք 2015 թ. իրականացված աշխատանքների արդյունքներին և պարզեցինք, որ դրանք բավական բարելավել էին իրենց դիրքերը նախորդ տարվա համեմատ, և վստահաբար՝ այս տարվա իրականացրած աշխատանքները շատ ավելի լավ արդյունքներ են գրանցելու, քան նախորդ տարի էր»:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց և խոցելի խմբերին աշխատանքով ապահովելու խնդրի մասին նախարարը առանձնացնում է. «Քանի որ աշխատաշուկայում մրցունակ անձինք իրենք իրենցով հնարավորություններ ունեն ինքնուրույն աշխատանք գտնելու, պետական գործակալության և պետական ծրագրերի հիմքում դրված հիմնական խնդիրն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքով և զբաղվածությամբ ապահովելն է: Բնականաբար, պետական ծրագրերն ուղղված են գործատուներին, նաև աշխատանք փնտրող՝ առաջին հերթին՝ անմրցունակ անձանց աջակցելու նպատակին»:

ashxatanqi-shuka-6

Երիտասարդության գործազրկության մասին խոսելիս՝ նախարարը թվեր է մատնանշում. «Հասարակության մեջ երիտասարդության գործազրկության մակարդակը, որ գնահատվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ, միջին հանրապետականից բարձր է, և այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 30%: Այս առումով նախատեսված ծրագրերի մի մասն ուղղակիորեն, որպես աշխատաշուկայում անմրցունակ խումբ՝ դիտարկում է նաև երիտասարդներին: Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրում աշխատանքի պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, որովհետև գաղտնիք չէ, որ գործատուները հիմնականում նախընտրություն են տալիս փորձառություն ունեցող աշխատողների, իսկ մանավանդ նորավարտ կամ միջին մասնագիտական կրթույուն ունեցող երիտասարդները չունեն այդ փորձը»:

Նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ զբաղվածության պետական ծրագրի կողմից միջին հաշվարկներով յուրաքանչյուր տարի աշխատանքի է տեղավորվում շուրջ 15.000 մարդ, ընդգրկվելով՝ մի մասը՝ կայուն զբաղվածություն ապահովող, մյուս մասը՝ ժամանակավոր աշխատանք ապահովող ծրագրերում:

Տեղեկացնենք, որ Երևան քաղաքում 2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 16336, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.5%-ով (17107 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.0%-ը կամ 13400 մարդ:

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74.8%-ը կամ 10016 մարդ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11936 անձ կամ 89.1%-ը:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս