Իրանը ցանկանում է ավելացնել գազամատակարարումները Թուրքիային
Իրանը ցանկանում է ավելացնել գազամատակարարումները Թուրքիային և քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) ներկայացուցիչ Մաջիդ Բուժարզադեն։
«Թուրքիան ամեն տարի Իրանից ներկրում է 30 մլրդ խմ գազ, և անհրաժեշտության դեպքում մատակարարումների ծավալները կարող են ավելանալ»,- ասել է Բուժարզադեն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում՝ Ստամբուլի 23-րդ համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ընթացքում։
Նրա խոսքով՝ Թեհրանը հույս ունի ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո։ Բուժարզադեն նաև հայտնել է, որ Թեհրանը հետաքրքրված է Իրանում հեղուկացված գազի արտադրության գործարանի շինարարությունում թուրքական ներդրումներով։
«Իրանը պատրաստ է այդ առնչությամբ տրամադրել թուրք ներդրողներին բոլոր հնարավորությունները»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ իրանական գազը կարող է եվրոպական շուկաներին մատակարարվել Թուրքիայի տարածքով։