Չինաստանում iPhone 7-ը պայթել է տիրոջ ձեռքերում
Apple ընկերության կողմից թողարկված iPhone 7 նոր սմարթֆոնը Չինաստանում պայթել է տիրոջ ձեռքերում: Այդ մասին իր կայքում հայտնել է China Daily թերթը:
Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքի բնակիչը պատմել է, որ հեռախոսը պայթել է, երբ ինքը փորձում էր դրա օգնությամբ տեսահոլովակ նկարահանել: Ընդ որում սմարթֆոնը երկու կես է դարձել, իսկ տղամարդը ձեռքերի եւ դեմքի աննշան վնասվածքներ է ստացել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Apple-ի չինական ստորաբաժանումը պատահածի մասին արդեն հայտնել է ընկերության ամերիկյան կենտրոնակայանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA