Բաժիններ՝

Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանին վտանգավոր մրցակից է համարում

Ֆուտբոլի Ռումինիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաուն Հայաստանի հավաքականի վտանգավոր հակառակորդ է համարում:

«Մեզ պետք է, որ խաղի ընթացքում պահպանենք բալանսը, քանի որ Հայաստանի թիմը վտանգավոր հակառակորդ է: Հենրիխ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն որքան էլ ֆավորիտ լինենք, պետք է դա ապացուցենք խաղադաշտում»,­- «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ նախախաղային ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հոկտեմբերի 8­ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018 թ. աշխարհի առաջնության Հայաստան­ Ռումինիա ընտրական հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս