Վրաստանը Սաակաշվիլիի պատճառով բողոք է հայտնել Ուկրաինային
Վրաստանի նախագահի վարչակազմը հրավիրել է Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցչին՝ իր բողոքը արտահայտելու Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի ներքին քաղաքական գործընթացներին միջամտելու և նրա կողմից նախընտրական միջավայրի սրացման առնչությամբ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի նախագահի հանձնարարությամբ՝ արտաքին հարաբերությունների հարցով քարտուղար Թենգիզ Փխալաձեն այդ դիրքորոշումը հայտնել է Վրաստանում Ուկրաինայի գործերում ժամանակավոր հավատարմատար Գեորգի Նազարովին հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման ժամանակ։
Հանդիպումից հետո Փխալաձեն հայտարարել է․«Անընդունելի է այլ պետության պաշտոնատար անձի միջամտությունը վրացական քաղաքականությանը և նրա կողմից նախընտրական միջավայրը սրացնելը»։