«Ասելն այլ բան է, գաղտնի քվեարկությունն` այլ». Արմեն Ռուստամյան

Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը միանան, ՀՀԿ-ն կդառնա ընդդիմադիր: Սակայն, ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ասելն այլ բան է, գաղտնի քվերակությունը` այլ: Ըստ նրա` 18 ձայն է հարկավոր քաղաքապետի ընտրության ժամանակ հաղթանակի համար, որպեսզի իշխանությունն այդ քաղաքում անցնի ընդդիմությանը:

«Շատ լավ իրավիճակ է, դա մենք ողջունել ենք: Սա լավ նախադեպ է, բայց լավ կլինի, որ այդ լավ նախադեպը ներքին ինտրիգներով չձախողվի»,- նկատեց Ա.Ռուստամյանը:

Նրա խոսքով` Դաշնակցութան պահվածքը չի փոխվել, իրենք ունեն խնդիրներ, որ համաձայնեցվել են ՀՀԿ-ի հետ և ՀՀԿ-ի հետ են առաջ գնում: Ըստ նրա` տարիներ հետո նոր Սահմանադրությունը բոլորը կվայելեն, իսկ այսօրվա մասին ոչ ոք չի խոսի. «Գնացքն իր գծերով գնալու ա, ով հասկացավ` այդ գնացքում տեղ ունի, ով չհասկացավ՝ իմաստ ունի՞ գծերին պառկի, այս գնացքն իր ուղիով գնալու է: Թողեք մեր երկիրը զարգանա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս