Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը Աֆրիկան «երկիր» է անվանել
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն Աֆրիկա մայրցամաքն անվանել է «երկիր», գրում է The Independent-ը։
Ելույթ ունենալով՝ Ջոնսոնը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության դերը միջազգային հարցերում՝ հայտարարելով, թե բրիտանական արժեքները «շարունակում են աշխարհը բարձրացնել աղքատությունից»։
Բրիտանացի արտգործնախարարի կարծիքով՝ Աֆրիկան կարող էր օգուտ ստանալ՝ ընդունելով բրիտանական արժեքները մեծ ծավալով, ինչը մայրցամաքը կպաշտպաներ բռնապետության գիրկը գլորվելուց։
«Աֆրիկայում կյանքի միջին տևողությունը զարմանալի կերպով ավելացել է, երբ այդ երկիրն ընդգրկվեց համաշխարհային տնտեսական համակարգում»,- ասել է բրիտանացի պաշտոնյան՝ թույլ տալով լեզվի սայթաքում: