Թուրքիայում կալանավորել են Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը
Թուրքիայի ոստիկաանությունը կալանավորել է ամերիկաբնակ թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են ձախողված ռազմական հեղաշրջման մեջ, հայտնում է BBC-ն:
Քութբեթթին Գյուլենը դարձել է քարոզչի մտերիմներից առաջինը, որը կալանավորվել է:
Հաղորդվում է, որ ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը կարողացել է նրան հայտնաբերել ազգականներից մեկի օգնությամբ: