Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝
Սեպտեմբերի 30-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.70C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.90C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.70C