![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՌԴ-ի աջակցությունն ահաբեկիչների դեմ պայքարում
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/walid-muallem_640x420.jpg)
Սիրիայի բանակը ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ է արձանագրում Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի աջակցության շնորհիվ: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթում հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Ուլիդ Մուալեմը:
«Ահաբեկիչների դեմ պայքարում հաղթանակի հասնելու վստահություն են ներշնչում հաջողությունները, որոնց հասնում է մեր բանակը մեր ազգի իսկական բարեկամների` Ռուսաստանի, Իրանի, Լիբանանի աջակցության շնորհիվ»,- ասել է Մուալեմը: