Կուտինայի հայ վարպետների ստեղծած հախճապակու նմուշները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում
Հայաստանի Հանրապետության անկախության 25ամյակին նվիրված «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ցուցադրությունը սեպտեմբերի 19ին բացվեց Կոմիտասի թանգարանինստիտուտում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը և այլք։
Թանգարանինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը ողջույնի և շնորհակալական խոսքն ասելուց հետո ներկաներին, հավելեց. «Բացի ցուցահանդեսից, այսօր նաև սկիզբ ենք դնում մի ծրագրի «Հայաստանի հաշմանդամների Փյունիկ» միության հետ համատեղ Կոմիտասի անվան թանգարանինստիտուտի այգում կայանալու է բաց դաս՝ հախճապակու և կավագործության վերաբերյալ։ Այն պարբերական բնույթ է կրելու այս ցուցահանդեսի շրջանակներում։ Կուզենայի նաև նշել, որ մի ծրագրի շնորհիվ, որը կրկին կազմակերպվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, սահմանամերձ համայնքներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ Մատաղիսից, Թալիշից և Մարտակերտից, այսօր այստեղ են եկել միջին դասարանների շուրջ 80 աշակերտներ»։
Կոստանդյանը իր ելույթը եզրափակելով, խոսքը փոխանցեց այս ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրյանին, ով ներկայացրեց, թե ինչու է հենց Կուտինայի հախճապակին այստեղ ցուցադրվում, որտեղ է գտնվում Կուտինան և մի շարք այլ մանրամասներ։
«Ինչպես գիտենք Կոմիտասը ծնվել և իր նախնական կրթությունն է ստացել Կոստանդնուպոլսից մոտ 300 կմ հեռավորության վրա գտնվող Կուտինա քաղաքում։ Կուտինայի հայ համայնքի մշակութային բնորոշիչը դարեր շարունակ եղել են հայ վարպետների ձեռքի աշխատանքները։
Կուտինահայ խեցեգործները զբաղվել են նաև հախճապակեգործությամբ», «Արմենպրես»ի փոխանցմամբ` նշեց Խաչատուրյանը։
Նա նաև նշեց, որ Կուտինայի հախճապակու նմուշներից պահվում են աշխարհի տարբեր երկրների տարբեր թանգարաններում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Բրյուսելում, Թուրքիայում, Վենետիկում և այլուր։