Անկարան ոստիկանների «քասթինգ» է հայտարարել. Sabah
Թուրքիայում թեկնածուների հավաք է հայտարարվել, որոնք ցանկանում են ծառայել ոստիկանությունում, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, տեղեկացնում է թուրքական Sabah թերթը:
Թուրք նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ ծառայության կընդունվի 20 հազար մարդ, որից 10 հազարը՝ ոստիկանության հատուկ նշանակության զորքերում:
Երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ավելի քան 7 հազար ոստիկան:
Այսօրվա դրությամբ Թուրքիայի ՆԳՆ կառույցներում հաշվարկվում է գրեթե 276 հազար ոստիկան: