«Միայնակ գայլի» եղբոր գործով նախաքննությունն ավարտվել է
Սեպտեմբերի 2-ին հայտարարվել է ազատամարտիկ, «Միայնակ գայլ» անունով հայտնի «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով նախաքննության ավարտի մասին։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզանը։ Նա նշեց, որ 5 օր ժամանակ են խնդրել՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։