ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանք է. ԱԳՆ խոսնակ
Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանքի տպավորություն է թողնում:
Այս մասին «Արմենպրես»ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես կարձագանքեք Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակմանը համացանցում և դրանք ուղեկցող մեղադրանքներին` Բալայանն ասել է .
« Դա սադրանքի տպավորություն է թողնում։ Այդ անընդունելի արարքը չի կարող վնաս հասցնել Հայաստան Միացյալ Նահանգներ ամուր բարեկամական գործընկերությանը»: