Ոստիկանները սպանել են «Մանչեսթեր Սիթի»-ի և «Աստոն Վիլա»-ի նախկին ֆուտբոլիստին

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Աստոն Վիլա»-ի նախկին ֆուտբոլիստ Դալիան Ատկինսոնը մահացել է ոստիկանության կողմից էլեկտրաշոկի կիրառումից: «Sky News»-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շրոպշիրի թաղամասերից մեկում, որտեղ ոստիկանությունը ժամանել էր հասարակական կարգը խախտելու մասին կանչով:

Ոստիկանները նրա նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել, ինչից հետո Ատկինսոնի սիրտը կանգնել է: Ոստիկանները պատմել են, որ 48-ամյա տղամարդը մահացել է էլեկտրաշոկի կիրառումից 90 րոպե անց: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Ատկինսոնը գնացել է հորը տեսակցելու:

Դալիան Ատկինսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2001 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս