Բաժիններ՝

Louis Vuitton-ը թանկարժեք պայուսակներ է արտադրել հայտնիների համար

Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տունը թողարկել է City Cruiser պայուսակի նոր մոդել. դրա ստեղծման գործում դիզայներներին ոգեշնչել է ուղեբեռի կրուիզային հավաքածուն: Քառակուսի ձեւ ունեցող այդ պայուսակներն արդեն հայտնվել են Թեյլոր Սվիֆթի եւ Սելենա Գոմեսի զգեստապահարանում, հաղորդում է  Luxurylaunches-ը:

Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ պայուսակի տարողությունը բավական կլինի ոչ մեծ ճանապարհորդության համար: Պայուսակներն արդեն հայտնվել են վաճառքում եւ ներկայացված են բրենդի ֆիրմային բուտիկներում: Ընտրության համար առաջարկվում է կատարման երկու տարբերակ. մեկը միայն գործվածքից է, իսկ մյուսը՝ կաշվե դրվագում ունի՝ մակնիշի մոնոգրամներով: Պայուսակների գները տատանվում են 3400-ից մինչեւ 3650 դոլար:

Louis Vuitton-ն ընկերություն է, որը 1854 թվականին Ֆրանսիայում հիմնադրվել է սնդուկներ եւ ճանապարհորդական պայուսակներ պատրաստող վարպետի՝ Լուի Վյուիտոնի կողմից: Այն մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար նախատեսված ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մի մասն է:

louis-vuitton-city-cruiser-1170x612

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս