Օլիմպիական ոսկին էժանացել է
Օլիմպիական ոսկե մեդալները 2012 թվականի Լոնդոնի Խաղերի համեմատությամբ կորցրել են արժեքի 12 տոկոսը, հաղորդում է MarketWatch-ը: Ըստ որում բարձրագույն պարգեւի քաշը հասել է ռեկորդային 500 գրամի:
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, պատճառն այն Է, որ չորս տարվա ընթացքում ոսկու գինն ընկել է 17 տոկոսով, իսկ արծաթինը՝ 28 տոկոսով: Դրա հետեւանքով այդ ժամանակահատվածում բարձրագույն պարգեւի արժեքը 677 դոլարից իջել է մինչեւ 607 դոլար:
Ռիոյի Խաղերի ոսկե մեդալը բաղկացած է 494 գրամ արծաթից եւ վեց գրամ ոսկուց: Լոնդոնի Օլիմպիական խաղերում այն պատրաստվել էր 381 գրամ արծաթից եւ 5,5 գրամ ոսկուց: