Բաժիններ՝

Թուրք զորահրամանատարը ապաստան է խնդրում ԱՄՆ-ից. Reuters

Թուրք զորահրամանատարը ԱՄՆ-ի տարածքում ապաստանելու ցանկություն է հայտնել` հրաժարվելով Անկարայի պահանջով վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելոբ ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունում իր աղբյուրին:

Նրանց տեղեկություններով` խոսքը ԱՄՆ-ում նման առաջին նախադեպի մասին է, որը պայմանավորված է վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձով:
Զորահրամանատարը, ում անունը աղբյուրները չեն հրապարակում, այդ ժամանակ եղել է գործուղման մեջ և հրամանատար է նշանակված Նորֆոլկում (Վիրջինիա նահանգ) ՆԱՏՕ-ի կառույցներից մեկում:

Գործակալությունը, հղում կատարելով Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությանը, հայտնում է, որ անցած ամիս կայացվել է փոխծովակալ Մուստաֆա Ուղուրլուի կալանավորման հրամանը, ով չի ենթարկվել հայրենիք վերադառնալու ղեկավարության հրամանին:

Ինչպես հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, Թուրքիայում կալանավորվել է գեներալիտետի գրեթե մեկ երրորդը, ուժայինների մեծ մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս