Բաժիններ՝

«Մեզ է միացել Մխիթարյանը՝ ֆուտբոլիստ, ում վարպետությունը մեզ լավ հայտնի է». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամփոփել է ակումբի ամառային տրանսֆերային գործողությունների նախնական արդյունքները:

«Կարծում եմ՝ մենք լավ աշխատեցինք տրանսֆերային շուկայում: Մենք որոշեցինք ձեռք բերել 4 ֆուտբոլիստներ, այլ ոչ թե՝ 10: Մենք ստացանք ֆուտբոլիստներ, որոնք համապատասխանում են «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակին և ընդունակ են ուժեղացնել թիմը: Գնումներ՝ ուղղակի գնում կատարելու համար, մենք չենք անում. այդպիսին է մեր ստրատեգիան շուկայում:

Մենք ստորագրել ենք երիտասարդ կենտրոնական պաշտպանի, ում ժամանակ է պետք, որպեսզի դառնա թոփ ֆուտբոլիստ, բայց նա հսկայական պոտենցիալ ունի, և մենք հավատում ենք նրան: Մեզ է միացել Միկին, ֆուտբոլիստ, ում վարպետությունը մեզ լավ հայտնի է: Մենք ստորագրել ենք սուպեր հարձակվող (Զլատան Իբրահիմովիչ) և պատրաստվում ենք ձեռք բերել շատ լավ կիսապաշտպան:

Այնպես որ, ես գոհ եմ թիմից»,- ասել է Մոուրինիոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոլ Պոգբան մոտ է «Յուվենթուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031