Ինչպե՞ս ջնջել բոլոր հին գրառումները Facebook-ից
Շատերն են ցանկանում ջնջել իրենց բոլոր հին գրառումները Facebook-ից: Իրականում դա շատ հեշտ գործընթաց է:
Առաջին հերթին՝ պետք է տեսնեք, թե ինչ տեսք ունի ձեր էջը ձեր ընկերների համար: Դրա համար պետք է մուտք գործել գործողությունների մատյան և ընտրել «Просмотреть как…» հրահանգը: Այս միջոցով դուք կհասկանաք, թե կոնկրետ որ գրառումներն եք ցանկանում ջնջել:
Ցանկացած գրառում կարող եք ջնջել հենց տեղում, սակայն կարող եք նաև ջնջել բոլորը միաժամանակ: Դրա համար ձեր էջի աջ անկյունում պետք է ընտրեք կողպեքի նշանը և բացեք հավելյալ կարգավորումները: Այստեղ կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կարող են տեսնել ձեր գրառումները: Ձեր հին գրառումները կարող են հասանելի լինել միայն ընկերների կամ միայն ձեզ համար:
Այդուհետև կարող եք ընտրել «Хроника и метки» հրահանգը: Այստեղ դուք կարող եք նշել այն անձանց, ովքեր կարող են դիտել ձեր գրառումները: Պետք է ուշադրություն դարձնել հատկապես 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերին:
Եթե չեք ցանկանում կարգավորել յուրաքանչյուր գրառման հասանելիությունն առանձին, ապա կարող եք օգտվել Chrome-ի Facebook Post Manager ընդլայնումից:
Տեղադրումից հետո կարող եք բացել գործողությունների մատյանը և ընտրել օրը, տարին և ամիսը, որտեղից սկսած ցանկանում եք ջնջել գրառումները: Կարող եք ինքներդ որոշել, թե ինչպես վարվել գրառումների հետ՝ ջնջե՞լ, թե՞ փակել, համապատասխան հրահանգներով՝ Hide / Unhide, Delete Posts: Unlike հրահանգի միջոցով կարող եք հեռացնել ձեր բոլոր հավանումները: Այս ամենը նշելուց հետո պետք է միայն ընտրել Confirm հրահանգը, և ձեր ընտրած գրառումները կջնջվեն:
Սիրարփի Աղաբաբյան