![](/banners/BeFunky-design.jpg)
Զինված խմբի անդամները վայր են դրել զենքը և հանձնվել իշխանություններին. ՀՀ ոստիկանություն
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Sasna-crer1.jpeg)
Հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ:
ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է:
ՀՀ ոստիկանություն