Էրդողանը կփակի Թուրքիայի բոլոր ռազմական ուսումնարանները
Թուրքիայում կփակվեն բոլոր ռազմական հաստատությունները, այսօր А Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ երկրում ստեղծվելու է Պաշտպանության ազգային համալսարան:
Պաշտպանության ազգային համալսարանին կից կստեղծվեն ցամաքային զորքերի, ռազմաօդային և ծովային ակադեմիաներ:
Մինչ Թուրքիայում հեղաշրջման փորձից առաջ երկրի ռազմական ուսումնական հաստատություններում սովորում էր ավելի քան 5 հազար կուրսանտ:
Երկրում ներկայում գործում է 4 ռազմական ուսումնական հաստատություն: