Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 15­ին ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին երեկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Խստորեն դատապարտում ենք մարդկային կյանքի դեմ ուղղված այդօրինակ անմարդկային ոճրագործությունը և, հանուն Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեր զորակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և
Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին», ­ ասված է Նորին Սրբության ցավակցագրում:

Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունը հայցել է Բարձյալն Աստծուց մխիթարություն պարգևել մահացածների հարազատներին, իսկ ահաբեկչությունից տուժածներին շուտափույթ առողջություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս