«Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տեղը ՀԱՊԿ-ում է». Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է, որպեսզի Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները լինեն համագործակցային, ոչ թե կառուցվեն հակասությունների վրա: Նա հույս ունի , որ 2 օրից սպասվող հանդիպումը կլինի կառուցողական, նրանք ընդհանուր եզրեր կգտնեն, ոչ թե հակասականության ուղով կգնան:

Նա համոզված է, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տեղը ՀԱՊԿ-ում է. «Շատ բարձր գնահատելով ՆԱՏՕ-ի դերը, իմ կարծիքով՝ երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ում լինի»:

Միաժամանակ նա նշեց, թե դա չի նշանակում գործել ինչ-որ մեկի դեմ: «Մենք ընդդեմ ինչ-որ մեկի չենք միավորվում: Հայաստանն անկախ, ինքնիշխան երկիր է, կարողանում է տարբերել դաշնակիցներին գործընկերներից: Հայաստանն ինչ անում է, անում է` իր պետական ու ազգային շահերից ելնելով: Մենք ՀՕՊ-ը վավերացրել ենք` ելնելով մեր ազգային շահերից»,- ասաց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս