Այսօր Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը
Այսօր Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Խորհրդի նիստը նախագահելու է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է Sputnik-ը: Նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության հրատապ խնդիրները:
ԱԳՆ ղեկավարները կքննարկեն մինևչ 2025 թվականն ընկած ժամանահատվածում ՀԱՊԿ-ի ռազմավարության նախագիծը և միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելուն ուղղված արտաքին քաղաքական ասպեկտները:
Պլանավորվում է նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում որոշումներ ստորագրել միջազգային կազմակերպություններին առընթեր ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին կոլեկտիվ ցուցումների ակտուալացման և 2016 թվականի սկզբին և 2017 թվականի առաջին կիսամյակում կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչների խորհրդատվությունների պլանի վերաբերյալ:
Նիստի շրջանակում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարություն կընդունեն «Սիրիայի և նրա շուրջ տիրող վիճակի մասին»: