Հրաշք հյութը, որը փոխարինում է ջրին և ազատում է մի շարք հիվանդություններից

Կոկոսի հյութը հարուստ է սննդարար տարրերով, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Այն թափանցիկ ջուր է, որը պարունակում է շաքար, վիտամիններ, հանքանյութեր, էնզիմներ, էլեկտրոլիտներ, ամինաթթուներ: Կոկոսի հյութի 100 մլ-ն պարունակում է ընդամենը 39% կալորիա:

Կոկոսի հյութը սովորական ջրի հրաշալի փոխարինիչ է, քանի որ պարունակում է գլյուկոզա և օգտակար շաքար, որոնք թույլ չեն տալիս կորցնել հանքանյութերն ու օրգանիզմի հեղուկը՝ մարզումների ժամանակ:

Այսպիսով՝ կոկոսի հյութը հրաշալի միջոց է աղիքային հիվանդությունների պատճառով օրգանիզմի ջրազրկման պարագայում: Հակաօքսիդանտների մեծ քանակությունն օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունը:

Բացի այս, կոկոսի հյութը կարգավորում է արյան ճնշումը և պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից: Կոկոսի ջուրը նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում՝ լավը:

Այն նաև լավ է արյան շրջանառության համար, պաշտպանում է կաթվածից: Լավացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը, կանխարգելում է մազաթափությունն ու ամրացնում է մազերի սոխուկները: Կոկոսի ջուրն օգնում է նաև մարսողական համակարգին, արագացնում է սննդարար տարրերի յուրացումը, ինչպես նաև՝ հանգստացնում է սրտխառնոցը:

Կարգավորում է մարմնի քաշն ու օգնում է ազատվել ավելորդ ճարպերից: Հրաշալի է միզասեռական օրգանների ինֆեկցիաների դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս