Բաժիններ՝

Ռայոլան Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ «Բորուսիայի» հետ բանակցությունների ժամանակ վրդովմունքից նետել է աթոռը

Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ «Բորուսիայի» հետ բանակցությունների ժամանակ գործակալ Մինո Ռայոլան վրդովմունքից նետել է աթոռը:

Ինչպես հաղորդում է Bild-ը, կրքերը հասել են այն կետին, երբ բանակցությունների ընթացքից հիասթափված Ռայոլան վերցրել է աթոռը և շպրտել է գետնին: Ըստ աղբյուրի հաղորդած տեղեկության, գործակալի վրդովմունքի պատճառը դարձել է այն, որ «Բորուսիան» չի պահում իր խոսքը՝ 27-ամյա հայ կիսապաշտպանին շահավետ առաջարկ ստանալու դեպքում բաց թողնելու մասին:

«Հենրիխն այն մարդը չէ, ով կոնֆլիկտի մեջ մտնի, նա դա ինձ է թողել: Մենք չենք հանձնվի»,- ավելի ուշ մեկնաբանել է իր տրամադրվածությունը Ռայոլան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս