ՌԴ ԿԲ-ն տարեվերջին կանխատեսել է մինչև 5-6 տոկոս գնաճ
Ռուսաստանի Կենտրոնական բանկն իջեցրել է տարեվերջին գնաճի կանխատեսումը մինչև 5-6 տոկոս, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով կարգավորողի մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ կարգավորողը ենթադրում էր, որ այդ տարվա դեկտեմբերին ինֆլյացիան կկազմի 6-7 տոկոս:
Կանխատեսման լավացման պատճառը դարձել է տարեկան արտահայտությամբ ինֆլյացիայի կայունացումը՝ մայիսին այն մնացել է 7,3 տոկոս մակարդակում, որը դիտվել էր մարտ-ապրիլ ամիսներին:
ԿԲ-ն ավելի վաղ կանխատեսումներում ենթադրում էր, որ այս տարվա մայիսին ինֆլյացիան կարող է աճել: Ներկայում կարգավորողը ենթադրում է, որ անկանխատեսելի շոկեր չլինելու պարագայում գնաճը կդանդաղի նաև հետագայում:
Այդուհանդերձ, ՌԴ ԿԲ-ում նկատել են, որ դրա համար ռիսկերը պահպանվում են: Այսպես, եթե սննդամթերքի գինը մայիսին մնացել է չափավոր, ապա ոչ պարենային ապրանքատեսակների և ծառայությունների գները բավական արագ շարունակում են աճել:
Նշվում է, որ ԿԲ-ի կանխատեսումն ընդհանուր առմամբ համապատասխանում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսմանը: