Բաժիններ՝

10 ֆուտբոլիստներ, ովքեր Հոլիվուդյան աստղի տեսք ունեն

Ֆրանսիայում շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնությունը: Ֆուտբոլասերների համար այս տոնական օրերին AdMe.ru-ն առաջարակում է հիշել ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ ֆուտբոլիստներին, ովքեր կարող են մրցել հոլիվուդյան աստղերի հետ: Ֆուտբոլասերները կփաստեն, որ լավ ֆուտբոլիստ դառնալու համար դերասանական տաղանդ ևս անհրաժեշտ է:

Դևիդ Բեքհեմ

Дэвид Бекхэм

Դևիդ Բեքհեմն արդեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, սակայն շատերը նրան հիշում են՝ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ՝ որպես մոդել, դիզայներ և գովազդների հերոս: Վիկտորիա և Դևիդ Բեքհեմներ զույգը համարվում է ամենաոճային և ներդաշնակ աստղային զույգերից մեկը:

Կարդացեք նաև

Կրիշտիանու Ռոնալդու

Ronaldu

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվում է նաև ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը: Այն բանից հետո, երբ Ռոնալդուն բաժանվեց ռուս մոդել Իրինա Շեյկից, շատերը սկսեցին Ռոնալդուի անունը կապել շատ աստղերի հետ: Վերջերս մամուլն ակտիվ քննարկում է նաև Ռոնալդուի և մարրոկացի բռնցքամարտիկի միջև հարաբերությունները:

Դավիդ Վիլլա

David-Villa-imagen-de-la-fraga_54285293431_54115221152_960_640

Չնայած այն բանին, որ Վիլլան հեռացել է եվրոպական ֆուտբոլից և շատ ակտիվ ֆուտբոլային գործունեություն չի ծավալում, նրա երկրպագուների բանակը չի նվազում: Վիլլան շարունակում է մնալ երկրպագուհիների կողմից ամենապահանջված և սիրված ֆուտբոլային աստղերից մեկը:

Վիլլան ամուսնացած է նախկին ֆուտբոլիստուհի Պատրիսիայի հետ և ունի 3 երեխա:

Ժերարդ Պիկե

1430235052_sipausa_15185981_shakira-gerard-pique-milan-zoom

Պիկեի և հայտնի երգչուհի Շակիրա. այս ընտանեկան զույգը համարվում է ամենագեղեցիկ աստղային զույգերից մեկը: Շակիրան, ում ամեն տարի ընդգրկում են աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում, գիտի, թե ինչպիսի տղամարդ է պետք ընտրել: Շակիրան և Պիկեն ունեն 2 որդի, և պատրաստվում են 3-րդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Ջանլուիջի Բուֆֆոն

480

kinopoisk.ru

Բուֆֆոնը, չնայած պատկառելի տարիքին, միշտ շրջապատված է շատ երկրպագուհիներով: Իտալական ֆուտբոլի հերոս-դարպասապահն ամուսնացել է 2006 թվականին: Բուֆֆոնի չեխ զուգընկերուհին խոստացել է ամուսնանալ նրա հետ, եթե վերջինս դառնա Աշխարհի չեմպիոն:

Լիոնել Մեսսի

Pepsi-Portrait-2014-Leo-Messi

Չնայած Մեսսին ընտրում է տարօրինակ կոստյումներ, երկրպագուհիների պակաս նա երբեք չի ունեցել: Բանն այն է, որ Մեսսին լավագույնն է աշխարհում, բացի այդ, ունի անփոխարինելի ժպիտ:

Իր երկրորդ կեսին Մեսսին գտել է այն ժամանակ, երբ սովորում էր հիմնական դպրոցում: Մեսսին և Անտոնելան արդեն ունեն 2 որդի:

Իկեր Կասիլիաս

Iker Casillas

Անհնար է մոռանալ, թե ինչպես Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահն Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հենց հարցազրույցի ընթացքում համբուրեց իր ընկերուհուն՝ լրագրող Սառա Կարբոներոյին: Ու չնայած բոլորը գիտեն Կասիլիասի և Կարբոներոյի հարաբերությունների մասին, երկրպագուհիները հանգիստ չեն տալիս Կասիլիասին:

Լուկաս Պոդոլսկի

Lukas Podolski

Լեհական ծագում ունեցող գերմանացի ֆուտբոլիստն ունի անմոռանալի և գրավիչ ժպիտ: Պոդոլսկին այն քիչ ֆուտբոլիստներից է, ով նկարահանվել է ֆիլմում: Ճիշտ է, էպիզոդիկ դերում նա մարմնավորել է ինքն իրեն:

Կլաուդիո Մարկիզիո

Markizio

Ծանր վնասվածքը խանգարեց Մարկիզիոյին մասնակցել Եվրո-2016-ին: Ֆուտբոլասերները տխրեցին, քանի որ չեն տեսնի նրա փայլուն խաղը, իսկ երկրպագու կանանց տխրության պատճառը նրա փայլուն արտաքինը չտեսնելն է:

Զինեդին Զիդան

Zidan

Նա վաղուց դադարել է ֆուտբոլ խաղալ և դարձել է մարզիչ, սակայն շարունակում է մնալ ֆուտբոլում աչքի ընկնող ֆուտբոլիստներից մեկը: Զիզուն ընտանիքի մարդ է. նա ամուսնացած է արդեն 20 տարի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս