Բաժիններ՝

«Իշխանությունը հատկապես նման իրավիճակներում չի սիրում թուլություն ցույց տալ». Լևոն Զուրաբյան

«Հարկային օրենսգիրքը վերջին պահին բերել են, ուզում են առաջին ընթերցմամբ ընդունել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ իրենց հանգստացնում են՝ ասելով՝ «ոչինչ, էսօր առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո լուրջ կքննարկենք, ամբողջ ամառը մեր առաջ է»: Ըստ Զուրաբյանի՝ սա անընդունելի ոճ է:

Լ. Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները փորձում են Համաշխարհային բանկի կողմից սահմանված ժամկետներում տեղավորվել.

«Ունեն կոնկրետ վերջնաժամկետ, փորձում են այդ վերջնաժամկետը բավարարել, դրա համար էլ սա անում են, իրենք էլ են հասկանում, որ այսպես չի կարելի: Մեզ բացատրել են, որ վերջնաժամկետի խնդիր կա, դա մեզ համար անընդունելի է»:

Կարդացեք նաև

Հարցին, թե ո՞վ է բացատրել, ՀՀԿ-ի՞ց են նման բան ասել, Զուրաբյանը պատասխանեց, որ այդ մասին ասել են այն մարդիկ, ովքեր բերել են օրենքը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ օրենսգիրքն առաջին ընթերցմամբ չանցնի՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ական շատ գործարար պատգամավորներ էլ նշեցին թերությունների մասին: Ի պատասխան՝ ՀԱԿ ղեկավարն ասաց. «Դեռ այն զգացումը չունեմ, որ ապստամբության մակարդակը հասել է այն աստիճանի, որ նրանք դադարեն կատարել նախագահական վարչակազմի ցուցումները: Իշխանությունը հատկապես նման իրավիճակներում չի սիրում թուլություն ցույց տալ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս