Հալեպը Էրդողանի ռեժիմի համար կդառնա գերեզմանոց. Ասադ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի համար Հալեպը կդառնա գերեզմանոց, որտեղ կթաղվեն նրա «երազանքներն ու հույսերը»: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ դիմելով Ժողովրդական խորհրդի պատգամավորներին:
«Երբ նրանց չհաջողվեց հասնել նրան, ինչ ուզում էին, հետևեց բաց հռչակագիր ահաբեկչությանն օժանդակելու ու ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրից դուրս գալու մասին», ասել է նա:
«Ու մենք դա տեսանք, երբ հարձակման ենթարկվեցին քաղաքացիական բնակչությունը և Հալեպի հիվանդանոցները: Էրդողանի ֆաշիստական ռեժիմը կենտրոնացրել է իր ուշադրությունը Հալեպի վրա, քանի որ նա ջախջախվեց Սիրիայում ու այդ նրա վերջին հույսը՝ կյանքի կոչել իր իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» նախագիծը: Սակայն Հալեպը կդառնա գերեզման, որտեղ կթաղվեն այդ մսագործի բոլոր երազանքներն ու հույսերը»,- ասել է Ասադը, ում խոսքերը մեջբերում է TASS-ը: