Խոշորներն ավելի են խոշորանում
ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։
Այսպես, ՀՀ ԱՎԾ 2016թ. հունվար- ապրիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։ Կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի։
Համեմատության համար նշենք, որ 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% էր, իսկ կրպակներինը՝ 4%։ Դրանից 5 տարի անց՝ 2011 թվականի հունվար-ապրիլին խանութների խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց մինչև 4%։
Այսինքն, վերջին տարիներին տեղի է ունեցել մանրածախ առևտրաշրջանառության կենտրոնացում, որը շարունակվում է նաև այժմ։
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում