ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը. ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ
Եվրամիությունը հատուկ կարևորություն է տալիս մայիսին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մայա Կոսյանչիչը:
«Վիեննայի հանդիպումն անհրաժեշտ քայլ էր՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար, նրա խաղաղ կարգավորմանը կողմերի հավատարմությունը հաստատելու համար և ունի մեծ կարևորություն»,- ասել է նա:
Մայա Կոսյանչիչի խոսքով՝ ԵՄ-ն խրախուսում է պայմանավորվածությունները, որը հակամարտության կողմերը ձեռք են բերել վիեննական հանդիպման ժամանակ:
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հնարավորություն կտա իրագործել մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է նա:



