Բակո Սահակյանը Չարենցավանում հանդիպել է թալիշցիների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/060616CharencavanTalishBnakichner-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում Նախագահը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, առկա խնդիրներով եւ հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի եւ Չարենցավանի քաղաքային իշխանություններին ծանր վիճակում հայտնված թալիշցիներին աջակցելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք: