Քիմ Քարդաշյանի տունը հայտնվել է ոչնչացման սպառնալիքի տակ
Անտառային հրդեհներն են մոլեգնում Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի կենտրոնից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Հնարավոր ոչնչացման գոտում են 3 հազար տներ, այդ թվում՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կալվածքը: Այս մասին գրել է The Daily Mirror-ը:
Հրատարակության տվյալներով՝ հունիսի 5-ի կեսօրին հրդեհից արդեն տուժելեն երեք մասնավոր առանձնատներ եւ մի քանի մունիցիպալ շենքեր: Իշխանությունները հարկադրված են եղել տարհանել երեք բնակելի թաղամաս: Պարտադիր տարհանման հրաման է ստացել շուրջ 600 մարդ, սպառնալիքի տակ հայտնված մնացած քաղաքացիներին խնդրել են կամավոր հեռանալ պոտենցիալ վտանգավոր թաղամասերից:
Ենթադրվում է, որ Լոս Անջելեսի արվարձաններում հրդեհն սկսվել է էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով. գծի հենասյուներից մեկին ավտոմեքենա էր բախվել, ինչից հետո այն տապալվել էր: Կայծից բռնկվել էր ներքեւում գտնվող չոր խոտը:




