«Բերել են մեր տան մոտ, տաքսիով են ուղարկել. Չգիտեմ՝ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են». «Ազատություն»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ՝ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել»։
Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։
Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից Ֆելիքս Հարությունյանն փոխանցել է, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, էտ ասեկոսեներին մի հավատացեք», – ասել է Հարությունյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



