Բաժիններ՝

«Անալոգային հեռարձակումը նախատեսվում է անջատել այն բանից հետո, երբ լրացուցիչ 60 հազար կցորդ սարքերը կբաժանվեն սոցիալապես խոցելի խմբերին». Փոխնախարար

Թվային հեռարձակմանն անցնելու համար հատկացված բոլոր միջոցները ծառայել են իրենց նպատակին և այժմ իրականացված է թվային ազդանշանի հեռարձակումը հանրապետության ամբողջ տարածքում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով՝ անալոգային հեռարձակումը նախատեսվում է անջատել այն բանից հետո, երբ լրացուցիչ 60 հազար կցորդ սարքերը կբաժանվեն սոցիալապես խոցելի խմբերին. «Նախորդ տարի 48 հազար սարք բաժանվել է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ: Ֆիքսվել են որոշակի չափանիշներ, որոնց բավարարման պարագայում այդ սարքերը բաշխվում են: Քանի որ ծրագիրն աշխատեց, վարչապետի որոշմամբ՝ հատկացվեց գումար՝ ևս 60 հազար կցորդ սարքերի համար»:

Ա. Առաքելյանը նշեց, որ անալոգային հեռարձակումը չանջատելը որևէ դրամական պարտավորություն չի առաջացնում Հայաստանի համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս