Բաժիններ՝

Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է տարել. «Ա1+»

«Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում  գտնվող  Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մնում է ծանր։

«Վահան Շիրխանյանի մոտ նորից գրանցվել է թոքերի ինֆարկտ՝ Թոքային զարկերակի թրոմբէմբոլիա, բարեբախտաբար դա ծանր հետեւանքներ չի թողել»,-  «Ա1+»-ին հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

Պաշտպանն ահազանգում է՝ կալանավորումից հետո Վահան Շիրխանյանը   միշտ բարձր ջերմություն է ունեցել,  թույլ է զգում։

Հետազոտության փաստաթղթերը պաշտպանական կողմը ուղարկել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն՝ պարզելու արդյո՞ք նորից  հետազոտման  կարիք կա։  Դրական  պատասխան ստանալու դեպքում,   համապատասխան դիմում կներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին կամ մեկուսարանի ղեկավարությանը՝ նրան տեղափոխելու համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս