Քարաթափում Դիլիջան-Սևան ավտոճանապարհին
Մայիսի 18-ին, ժամը 01.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 17-21-րդ կմ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 կմ հատվածում), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Փրկարարները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից և մինչև ժամը 03.15-ը իրականացրել են հերթապահություն:
ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում կրկին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից: