Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմում հորը կորցրած 13-ամյա տղայի միակ ցանկությունը «խոզերը շատացնելն է», որ հիվանդ եղբորը պահի. Yerkir.am

 Yerkir.am. Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Թալիշում հակառակորդի կողմից մահացու վիրավորված 48-ամյա շուշեցի Վազգեն Հարությունյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր: Ապրիլյան մարտերի ժամանակ կամավոր բարձրացել էր դիրքեր, պայմանագրային զինծառայող եղբորորդու հետ Մատաղիսում էր` ամենաթեժ կետերում:

Վազգենը երկու անչափահաս որդի ունի, մեծը 14 տարեկան է, ծնվել է մանկական կաթվածով (ДЦП), չի լսում, իսկ կրտսեր որդին` Ալեքսանդրը` 13 տարեկան է:

Վազգենի եղբայրը պատմում է, որ Ալեքսանդրը դպրոցից հետո հոր հետ գնում էր անտառ, փայտ բերում, կտրում, վաճառում, կենդանիներ պահում:

«Ես իմացա, որ իրավիճակը վատ ա, ասեցի` մի’ գնա, ասեց չէ` գնալու եմ, երկու երեխա ունեմ, պիտի գնամ, որ երկուսդ խաղաղ ապրեք»,- հիշում է Ալեքսանդրն ու պատմում, որ հայրը դիրքեր մեկնելուց առաջ իրեն է տվել պարտքերի ցուցակն ու ասել, որ եթե հետ չգա` մոր կողքին մնա և հոգ տանի եղբոր մասին:

Ալեքսանդրը որոշել է աշխատել ու շարունակել հոր` կիսատ թողած գործերը` եղբորը տանել բուժման, տան համար ծածկ սարքել: Տղան սահմանափակվում է համեստ երազանքներով. «Ուզում եմ խոզերին շատացնեմ, տնտեսությունը մեծացնեմ: Ուզում եմ մաթեմատիկայից լավ լինեմ ու խանութում աշխատեմ, որ իրեն (նկատի ունի եղբորը) տանեմ բուժման»: Տղան որոշել է` ինչ էլ լինի` Շուշիից չի գնալու: «Ուզում եմ մնալ Շուշիում, մինչև կյանքից վերջն էլ մնալու եմ Շուշիում»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս