«Հե՜յ, ընկերս, նշանակում է՝ նորի՞ց պետք է պարենք». Մխիթարյանը՝ Օբամեյանգին
Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել գերմանական Բունդեսլիգայի հաջորդ տուրի մասին:
Մխիթարյանը գրում է. «Առաջադրանք. հաղթել Ֆրանկֆուրտին շաբաթ օրը:
Օբամեյա՛նգ, հե՜յ, ընկերս, նշանակո՞ւմ է՝ նորից պետք է պարենք»:
Չի ուշացել նաև Օբամեյանգի պատասխանը. «Իհա՛րկե, մենք պիտի պարենք»:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին, Երևանի ժամանակով 17:30-ին դորտմունդցիները կհանդիպեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
Սիրարփի Աղաբաբյան